-
14.12.2020|
13:08
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի անդամները շարունակում են վերազինել Լաչինի միջանցքում իրենց անցակետերը: Դիտորդական կետերը հագեցած են «Բլոկպոստ» կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին կրակային զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքում բազմակողմանի դիտորդություն իրականացնելու համար:
-
14.12.2020|
10:46
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտ հասկացություն արդեն գոյություն չունի»:
-
14.12.2020|
10:42
Հայաստանի ՊՆ նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են սկսել Լեռնային Ղարաբաղում: Մինչ այդ ադրբեջանցիների գրոհի և երեք վիրավորների մասին հայտարարել էին չճանաչված հանրապետությունում:
-
13.12.2020|
21:52
Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է դեկտեմբերի 13-ի դրությամբ Արցախում իրավիճակի մասին հերթական քարտեզը: Ի տարբերություն նախորդ նմանատիպ քարտեզների՝ նոր քարտեզում որպես պատասխանատվության գոտի ավելացել է նաև Խծաբերդ-Հին Թաղեր հատվածը, թեև խաղաղապահների դիտարկման կետի մասին նշում չկա:
-
13.12.2020|
21:41
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Աժ նախագահ Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Աժ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԲՀԿխմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:
-
13.12.2020|
21:39
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ադրբեջանցի 4 զինծառայող, կա 2 վիրավոր՝ ասված է Ադրբեջանի ՊՆ և պետական անվտանգության ծառայության համատեղ հայտարարությունում:
-
13.12.2020|
21:36
Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները երեկ, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, հարձակում են նախաձեռնել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ` կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հայտարարում է ՀՀ ՊՆ-ն:
-
13.12.2020|
21:35
«Փաստինֆո»-ի տրամադրության տակ է հայտնվել տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են ադրբեջանական մեծաթիվ զորքերը կուտակվում դեռևս չհստակեցված հայ-ադրբեջանական սահմանին՝ ըստ տեղեկությունների՝ Քելբաջարում` Ջերմուկի մոտ գտնվող սարերում, զորամաս կառուցելու նպատակով։
-
13.12.2020|
13:16
Դեկտեմբերի 12-ին թուրքական ուժերը հարձակվել են Հադրութի շրջանի երեք բնակավայրերի վրա, որոնք հայկական ուժերի վերահսկողության տակ են, ներգրավվել է ծանր տեխնիկա, 250 թուրք հատուկջոկատայիններ մասնակցել են Խծաբերդի դեմ գրոհին: Արդեն եկել են նաև ռուս խաղաղապահները, որ մեկ շաբաթ առաջ պետք է եկած լինեին։
-
13.12.2020|
13:11
Ընթանալով դեպի Ստեփանակերտ ձյունածածկ ու ոլորուն ճանապարհներով՝ մեքենաները դանդաղեցնում են ընթացքը, անվադողերը ճռռում են սառույցի վրա, իսկ հետո հանկարծակի արագանում՝ սովետական հին, ճռճռան մեքենաներով շրջանցում ոլորանները՝ չմտածելով, թե ով է իրենց կողմը գալիս: